Ղարաբաղի հարցով երկու տասնամյակ տևող բանակցությունները նշանակալի ոչնչի չհանգեցրին, իսկ քառօրյա պատերազմը խարխլեց համապարփակ լուծում գտնելու հույսը, օրինականացրեց ուժի կիրառումը՝ գրում է Washington Post-ը: Ադրբեջանական կողմում վստահություն տվեց նրանց, ովքեր պնդում են Լեռնային Ղարաբաղն ուժով վերադարձնելու օրինականացման հարցում:
Հայկական կողմում այն ամրապնդեց վստահությունը, որ պետք չէ զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններից, նաև որևէ որոշում ընդունել, որը չի երաշխավորում լիարժեք անկախությունը: Կողմերից յուրաքանչյուրը մտավախություն ունի, որ մյուսը խաղաղության համաձայնագիրը կօգտագործի սեփական նպատակներով: Մինչև վերջ պարզ չէ, թե ինչը հանգեցրեց ապրիլյան բախումներին, չնայած ամենահավանական պատճառն այն է, որ Ադրբեջանը որոշեց փորձարկել Հայաստանի պաշտպանությունն ու հայկական կողմին ստիպել զիջումների գնալ բանակցությունների ընթացքում: Ադրբեջանին բացարձակ ձեռնտու չէ ստատուս քվոն և տարածքների զգալի մասի դեֆակտո կորուստը, և որևէ կերպ ձեռնտու չէ խաղաղության գործընթացը, որն առանց զգալի արդյունքների ձգվում է տարիներ շարունակ:
Եթե անգամ լարվածության սրումը բանակցություններում փակուղին ռիսկային դարձրեց Հայաստանի համար, դա դեռևս բավարար չէ բանակցությունների համար: Այդ ճանապարհին երկու խոչընդոտ կա:
1. Լուծումները դյուրին չեն լինի, այդ թվում՝ տեղի հասարակությունների համար
Եթե անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները փոխզիջման մասին որոշում կայացնեն, շատ բանի չի հասնի ոչ մեկը, ոչ մյուսը՝ չհամոզելով ոչ իր կառավարությանը, ոչ հանրությանը: Երկու կողմից էլ հռետորաբանությունն ավելի ու ավելի կտրուկ է դառնում: Չեն քննարկվում այլընտրանքային դիրքորոշումներ կամ խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցեր: Երկու կողմերն էլ հակամարտությունն օգտագործել են քարոզչության համար՝ հակառակորդին որպես թշնամի ներկայացնելով, իսկ դա խանգարում է փոխզիջմանը:
Հայկական կողմի առաջնորդները, որոնք ձգտում էին չափավոր դիրքորոշման, իրենց երկրում դիմադրության բախվեցին, հատկապես՝ 1998-ին, երբ փոխվեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, և լավ են հիշում, թե որքան ռիսկային է զիջող թվալը:
2003-ին իշխանության գալով՝ Իլհամ Ալիևը վնասազերծեց ադրբեջանական ամբողջ ընդդիմությունը: Բայց նա նույնպես մանևրելու քիչ տեղ ունի: Նրա երկիրը շարունակում է տնտեսական ճգնաժամի մեջ մնալ: Քառօրյա պատերազմն ազգայնական էյֆորիայի բռնկման հանգեցրեց: Իսկ դա վատ է համադրվում բարդ փոխզիջումների հետ, որոնք անխուսափելի են խաղաղության համաձայնագրի համար:
2. Համատեղ գոյակցության ցանկության բացակայությունը
Սկզբունքները, որոնք 2005-ից ի վեր բանակցությունների հիմքում են, կհետաձգեն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Միաժամանակ, հայկական ուժերը պետք է ազատեն տարածաշրջանին հարակից տարածքները, փախստականներն ու տեղահանվածները պետք է վերադառնան, իսկ Լեռնային Ղարաբաղը պետք է միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ ստանա: Իսկ վերջնական կարգավիճակը կվճռի ժողովրդի կամարտահայտությունը:
Հայկական կողմը դա համարում է անկախության շուրջ հանրաքվեն: Երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ համաձայնագրի բոլոր բաղադրիչները բանակցությունների սեղանին էին, նա հենց դա նկատի ուներ: Բայց երկու կողմերն էլ համաձայն չեն այդպիսի մեկնաբանության հետ, մասնավորապես, կամարտահայտության և դրա կազմակերպված ժամանակի մասով:
Այլ երկրներ, ներառյալ՝ Սուդանը կամ Բուգենվիլը՝ Պապուա-Նոր Գվինեայում, փորձեցին նման բան ձեռնարկել, բայց մեկ կարևոր պայմանով: Անջատականների միջև տարածքների բաժանումը նշանակում էր, որ տարածքային ամբողջականությունը կարող էր գրավիչ տարբերակ դառնալ:
Ղարաբաղում այդպես չէր: Քաղաքական ոչ մի ուժ չի վիճարկում անկախության գաղափարը, իսկ հարցումները ցույց են տալիս, որ գերակշռող մեծամասնությունը մերժում է Ադրբեջանի հետ ցանկացած ապագա ասոցացում:
Չնայած վերաինտեգրման մտադրությանը՝ Ադրբեջանի կառավարությունը ոչինչ չարեց, որ կապեր հաստատի Լեռնային Ղարաբաղի հայերի հետ և նրանց վստահությանն արժանանա: Այդ պատճառով դյուրին է կանխատեսել Ղարաբաղում քվեարկության ելքը, իսկ միջանկյալ ժամանակահատվածը քիչ բան կտա: Մեկ տարբերակ կա. բացարձակ մեծամասնություն հանրաքվեի արդյունքում: Ղարաբաղի առաջնորդները հազիվ թե ցանկանան իրենց դեֆակտո անկախությունը փոխել ռիսկային համաձայնության հետ: Նրանք վստահ են, որ Ադրբեջանը միջանկյալ ժամանակահատվածը կօգտագործի՝ տարածաշրջանը բռնությամբ միավորելու համար: Վերջին բախումները քիչ բան արեցին այդ մտահոգությունները ցրելու համար: